Կրթության միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրթության միջազգային օր, միջազգային ամենամյա տոն, որն անցկացվում է հունվարի 24-ին և նվիրված է կրթությանը[1]։ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան բանաձև է ընդունել, որը հունվարի 24-ը հռչակել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի[2][3][4]։

Տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանց ներառական և որակյալ արդար կրթության, ինչպես նաև բոլորի համար ցմահ հնարավորությունների ստեղծման երկրները չեն կարողանա հաջողություն ունենալ գենդերային հավասարության հաստատման և աղքատության շրջանի վերացման հարցում, որում ապրում են միլիոնավոր երեխաներ, երիտասարդներ և տարեցներ[5]։

Կրթությունը մարդու իրավունք է

Կրթության իրավունքը ամրագրվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածում։ Հռչակագիրը նախատեսում է անվճար և պարտադիր տարրական կրթություն։ Երեխայի իրավունքների կոնվենցիան, որն ընդունվել է 1989 թվականին, նախատեսում է, որ բոլոր երկրները պետք է բարձրագույն կրթությունը հասանելի դարձնեն բոլորի համար։

Կրթությունը կայուն զարգացման բանալին է

2015 թվականի սեպտեմբերին ընդունելով մինչև 2030 թվականի Կայուն զարգացման նպատակների օրակարգը՝ համաշխարհային միությունն ընդունեց, որ կրթությունն անհրաժեշտ է իր բոլոր 17 նպատակների իրականացման համար։ Կայուն զարգացման 4-րդ նպատակը, մասնավորապես, նպատակ ունի մինչև 2030 թվականը «ապահովել ներառական և արդար որակյալ կրթություն և նպաստել բոլորի համար շարունակական ուսուցման հնարավորություններ»։

Մարտահրավերներ համընդհանուր կրթության հասնելու համար

Կրթությունը երեխաներին առաջարկում է ելք աղքատությունից և ճանապարհ դեպի խոստումնալից ապագա։ Սակայն ամբողջ աշխարհում մոտ 265 միլիոն երեխա և պատանի հնարավորություն չունեն դպրոց հաճախելու կամ այն ավարտելու։ Նրանց ավելի քան մեկ հինգերորդ մասը կրտսեր դպրոցական տարիքի է։ Նրանց խանգարում են աղքատությունը, խտրականությունը, զինված կոնֆլիկտները, արտակարգ իրավիճակները և կլիմայի փոփոխության հետևանքները։ Ինչպես ներկայացված է 2019 թվականի Համաշխահային կրթության մոնիթորինգի հաշվետվությունում, բնակչության միգրացիան և բռնի տարհանումը նույնպես ազդում են կրթության նպատակների իրականացմանը։

Կրթության միջազգային օրվա առաջին տոնում (2019)

Հռչակելով կրթության միջազգային օրը՝ ՄԱԿ-ի անդամ երկրները ընդունեցին բոլոր մակարդակներում ներառական և արդար կրթություն ապահովելու կարևորությունը, որպեսզի բոլոր մարդկանց հասանելի լինի ողջ կյանքում սովորելու հնարավորությունը, ինչը նրանց օգնում է ձեռք բերել այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են հասարակության մեջ ամբողջովին ներգրավվելու և կայուն զարգացման համար[6]։

2020 թվականի Կրթության միջազգային օրվա թեման է՝ «Մարդկանց, մոլորակի, բարգավաճման և խաղաղության համար ուսում», ինչն ընդգծում է կայուն զարգացման կարևորությունը և կենտրոնանում ներառական և հավասար կրթության վրա[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «UN General Assembly proclaims 24 January International Day of Education». UNESCO. 2018 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  2. «First-ever International Day of Education». 2019 թ․ հունվարի 22. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. UNESCO
  3. «Prvo obilježavanje Međunarodnog dana obrazovanja - 24. januara» (բոսնիերեն). myright.ba. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. «24 Janari:Dita Ndërkombëtare e Arsimit». www.rtklive.com (ալբաներեն). Prishtina: Radio Television of Kosovo. 2019 թ․ հունվարի 24. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «Goal 4 .:. Sustainable Development Knowledge Platform». sustainabledevelopment.un.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. «International Day of Education (24 January)». www.un.org. United Nations. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. Nations, United. «International Day of Education | United Nations». www.un.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]