Վիքիպեդիա:Նախագիծ/Առաջին համաշխարհային պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
←Նախկին համագործակցության ամսվա էջը «Առաջին համաշխարհային պատերազմ» մրցույթ Հաջորդ համագործակցության ամսվա էջը
Առաջին համաշխարհային պատերազմ
 Նախագիծ մարտի 1-ից հունիսի 30



«Europeana»-ն սկսել է 1914-1918 թվականների իրադարձություններին նվիրված նախագիծ, որին միացել է նաև Վիքիմեդիա Հայաստանը և Հայերեն Վիքիպեդիայի համայնքը։

Նախագծին միացած Վիքիմեդիա կազմակերպությունները մինչև 2017 թվականի հուլիսի 31-ը ստեղծելու են պորտֆոլիո՝ Առաջին համաշխարհային պատերազմին ուղղակի և անուղղակի առնչվող դեպքերի մասին ստեղծված հոդվածների հիման վրա։ Ներկայացվելու են թեմային առնչվող նախկինում ստեղծված, բարելավված (տեքստերով և նկարներով), ինչպես նաև մինչև հուլիսի 31-ը ստեղծվող հոդվածները։ Ողջունվում են նախագծին նպաստած համագործակցությունները գրադարանների, թանգարանների հետ։

Europeana-ն այս մրցույթով նպատակ ունի ցույց տալ, թե ինչպես կարելի է նորարական միջոցներով ներկայացնել պատմության այդ կարևոր շրջանը՝ օգտվելով ազատ բովանդակությունից և համագործակցելով տարբեր երկրների ամենատարբեր մշակութային կազմակերպությունների հետ։

Մինչ այսօր կազմակերպվել են Մեծ Եղեռնին և հայկական հարցին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Ցեղասպանությանը զոհ գնացած հայ բժիշկներին նվիրված նախագծեր, որոնք կկազմեն մեր պորտֆոլիոյի մի մասը։ Վերջինս ստեղծվելու է հուլիս ամսին՝ մինչ այդ կազմակերպված նախագծերի արդյունքի հիման վրա։

Նախագծի առաջին փուլի ընթացքում խմբագիրներին առաջարկվում են ցանկեր, որոնք կազմված են Ռուսերեն Վիքիպեդիայի համապատասխան թեմային վերաբերող հոդվածների հիման վրա։ Երկրորդ փուլի ընթացքում Վիքիմեդիա Հայաստանը կփորձի Ազգային գրադարանի հետ ունեցած համագործակցության շրջանակներում ստանալ նյութեր՝ հատկապես պատերազմին հայերի մասնակցության վերաբերյալ։ Նյութերը կտեսածրվեն և կտրամադրվեն խմբագիրներին։

Բոլորին հաճելի խմբագրումներ ։)